Պենտագոնի ղեկավարը՝ Չինաստանին դիմակայելու համար ԱՄՆ ՌԾՈւ ուժեղացման ամբիցիոզ ծրագրի մասին
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտնել է Չինաստանին դիմակայելու համար ԱՄՆ ՌԾՈւ ուժեղացման ամբիցիոզ ծրագրի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Նա հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի մաստշաբային ուժեղացման «Ապագա, առաջ» անվանումը ստացած ծրագիրը ենթադրում է ամերիկյան ռազմական նավատորմի ուժեղացում. ներկայիս 293 նավերը կավելանան մինչեւ 355:
Ծրագրի նպատակն է պահպանել գերակայությունը չինական ռազմածովային ուժերի նկատմամբ: Դրա իրականացման համար պահանջվում է բյուջեից տասնյակ միլիարդավոր դոլարների տրամադրում մինչեւ 2045 թվականը:
Էսպերի խոսքով՝ արդյունքում պետք է մեծանա նավատորմի ունակությունը՝ գոյատեւելու կոնֆլիկտային պայմաններում, ամերիկյան ուժն ու ներկայությունն ու մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ հարվածներ հասցնելը:
Էսպերը նշել է, որ ՉԻնաստանն ԱՄՆ անվտանգության համար հիմնական սպառնալիքն է, եւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ամերիկացի զինծառայողների ռազմական գործողությունների «առաջնային թատրոնն» է համարվում:
Նրա խոսքով՝ այդ տարածաշրջանը կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ այն համարվում է գլոբալ առեւտրի կենտրոն, այլ նաեւ այն պատճառով, որ համարվում է Չինաստանի հետ գերտերությունների մրցակցության էպիկենտրոն:
«Նույնիսկ եթե մենք դադարեցնենք նոր նավերի շինարարությունը, ՉԺՀ-ին տարիներ են պետք՝ բաց ծովում մեր հնարավորություններին հասնելու համար: Չինաստանը չի կարող համեմատվել ԱՄՆ ռազմածովային ուժի հետ»,-հավելել է Էսպերը: