Այսօր նախատեսվում է ՔՊ-ի հավաքը. ներկա կլինի նաեւ Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հավաք է տեղի ունենալու։
NEWS.am-ի տեղեկություններով՝ հավաքին ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ այսօրվա հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները: