Տոմսկի հյուրանոցում Նավալնիի համարից «Նովիչոկի» հետքերով շիշ են հայտնաբերել
Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նախքան Տոմսկի օդանավակայան հասնելը, հաղորդվում է քաղաքական գործչի Instagram-ում: Նման եզրահանգման են եկել «Նախագիծ» պարբերականի լրագրողները: Նրանց տվյալներով, շիշը, որի վրա գերմանական լաբորատորիան «Նովիչոկի» հետքեր է հայտնաբերել, Նավալնին վերցրել է Տոմսկի Xander հյուրանոցի իր համարից:
Նավալնիի ինստագրամյան գրառման մեջ ասվում է, որ ինքնաթիռում նրա ինքնազգացողության վատանալուց հետո, նրա գործընկերները քաղաքական գործչի համարից վերցրել են այն ամենը, ինչը հետագայում կարող էր պետք գալ հետաքննությանը: Այդ իրերի մեջ ջրի շշեր են եղել, որոնցից մեկ վրա էլ ավելի ուշ թույնի հետքեր են հայտնաբերվել: Սա վկայում է այն մասին, որ Նավալնիին թունավորել են նախքան Տոմսկի օդանավակայն հասնելը:
«Նախագիծ»-ը պարզաբանում է, որ հյուրանոցի նախասրահի և Նավալնիի համարի տեսախցիկների ձայնագրությունները կարող էին օգնել եղելությունը պարզելուն: Բայց ուժայիններն առգրավել են հյուրանոցի տեսահսկման համակարգի սերվերները և այն սարքավորումները, որոնք ապահովում են դրան հասանելիությունը: Դրա հետ կապված այժմ հյուրանոցում տեսահսկում չի իրականացվում, պարբերականին հայտնել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը: Xander Hotel-ում հրաժարվել են մեկնաբանել շշի վրա հայտնաբերված թույնի մասին տեղեկատվությունը: