Թրամփը անվանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոստով քվեարկությունը համարում է երկրում առաջիկա ընտրությունների հիմնական սպառնալիքը: Այս մասին նա ասել է Fox News-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ ամերիկացի քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի՝ փոստով քվեարկելը սպառնալիք է, որն ավելի լուրջ է, քան ընտրություններին արտաքին միջամտության հավանականությունը:
«Այս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը մարդկանց ուղարկվող ու նահանգապետերի կողմից վերահսկվող միլիոնավոր չպահանջված քվեաթերթիկներն են»,- ասել է Թրամփը:
Հարկ է նշել, որ Թրամփը նախկինում քննադատել էր փոստային քվեարկության կարգը: Նա վստահ է, որ նման ընտրությունները կարող են կեղծվել:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: