Շվեդիան շարունակում է կորոնավիրուսի դանդաղ տարածում արձանագրել 21:522020-09-16Դիտումներ՝ 690
Շվեդիան, որի՝ համավարակին արձագանքելու ազատական մոտեցումը բացառիկ է աշխարհում, արձանագրում է կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակ, մինչդեռ եվրոպական շատ երկրներում նկատվում է նոր դեպքերի զգալի աճ՝ գրում է The Guardian-ը:
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC)՝ Շվեդիայում 14 օրվա ընթացքում նոր վարակների կուտակային թիվը երեքշաբթի օրը կազմել է 22,2՝ 100 000 բնակչի հաշվով: