Sony-ն նշել է նոր PlayStation-ի գինը
Ճապոնական Sony կորպորացիան օնլայն միջոցառման ընթացքում նշել է նոր PlayStation 5-ի գինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր խաղային կոնսոլի գինը կկազմի 399 դոլար առանց սկավառակի տարբերակի համար եւ 499 դոլար՝ սկավառակող տարբերակի համար:
Կոնսոլը կթողարկվի նոյեմբերի 12-ին Կանադայում, Մեքսիկայում, Կորեայում, Ճապոնիայում եւ Ավստրալիայում: Մյուս երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում, վաճառքը կսկսվի նոյեմբերի 19-ին: