Անգլիացին որոշել է օձն օգտագործել դիմակի փոխարեն
Անգլիացին որոշել է օձն օգտագործել դիմակի փոխարեն: PA-ի հաղորդմամբ՝ ուղևորին և նրա օձին, որը նա փաթաթել է պարանոցի և բերանի հատվածում, նկատել են Մանչեսթերում ավտոբուսում:
Ուղևորներից մեկը պատմել է, որ նախ մտածել է, թե դա անսովոր դիմակ է, սակայն նկատել է, որ դա օձ է:
Հասարակական տրանսպորտում դիմակի օգտագործումը պարտադիր է՝ բացառությամբ անձանց, ովքեր առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն: