Արայիկ Հարությունյանն ասաց՝ հեղափոխություն արած տղա եմ, ինձ չեք կարա հանեք. Էդմոն Մարուքյան.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արայիկ Հարությունյանը այս պահին ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած, իր կառավարման ոլորոտւմ ամենաշատ խննդիր առաջացրած նախարարն է, եւ նա պետք է հեռանա: Այս մասին այսօր ԱԺ-ի բակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Դեպքի վայրում է Operativ լրատվականի թղթակիցը, ով հայտնում է, որ Մարուքյանն ասել է, թե հեղափոխական իշխանությունը պաշտպանում է ԿԳՄՍ նախարարին: «Վաղը կլինի քվեարկություն, ելույթներից պարզ էր, որ այն բնականաբար կտապալվի իշխանության կողմից»,- հավելել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ի աջակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որն Ազգային ժողովում անվստահություն է հայտնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, այսօր Աժ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում կուսակցության անդամներն ու աջակիցները:
Մանրամասները` տեսանյությում