Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. ԵՄ-ում տեղ չկա այսպես կոչված «ԼԳԲՏ-ից ազատ գոտիների» համար
ԵՄ-ում տեղ չկա այսպես կոչված «ԼԳԲՏ-ից ազատ գոտիների» համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Reuters-ը:
«ԼԳԲՏ-ից ազատ գոտիները համարվում են մարդկությունից ազատ գոտիներ: Եվ դրանք տեղ չունեն մեր Եվրամիությունում»,-ասել է նա:
Անցած ամիս Լեհաստանի արդարադատության նախարարը հայտարարել է, որ քաղաքը զրկվել է ԵՄ ֆինանսավորումից այն բանից հետո, երբ իրեն համարում է ԼԳԲՏ գաղափարախոսւոթյունից ազատ գոտի:
ԵՄ որոշ երկրներ ընդունում են նույնասեռական ամուսնությունները: