Մոզամբիկի իշխանությունները պարտավորվել են հետաքննել տեսանյութը, որում զինվորական համազգեստով մարդիկ Կաբո Դելգադո նահանգում ծեծում և սպանում են մերկ կնոջը
Մոզամբիկի իշխանությունները պարտավորվել են հետաքննել տեսանյութը, որում զինվորական համազգեստով մարդիկ Կաբո Դելգադո նահանգում ծեծում և սպանում են մերկ կնոջը, հայտնում է BBC-ն:
Պաշտպանության նախարարությունը կադրերը «սարսափելի» է անվանել եւ խոստացել է «ստուգել դրանց իսկությունը»: Իրավապաշտպան խմբերը նույնպես դատապարտել են սպանությունը:
Մոզամբիկը երեք տարի պայքարում է հյուսիսում զինյալների իսլամիստական խմբավորման դեմ: Դրա բանակը մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների մեջ, քանի որ փորձում է ճնշել ապստամբությունը: Կառավարությունը հերքում է մեղադրանքները:
Կնոջ սպանության երկու րոպեանոց հոլովակը հրապարակվել էր մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Ռազմական համազգեստով տղամարդկանց խումբը շրջապատում է կնոջը. մեկը փայտով մի քանի անգամ հարվածում է նրա գլխին եւ մարմնին, ինչից հետո մյուսները կրակում են: Ըստ Reuters-ի` կարելի է լսել, թե ինչպես են նրանք պորտուգալերեն ասում. «Սպանիր նրան ճանապարհի եզրին»:
Լսվում է նաեւ, թե ինչպես են տղամարդիկ բվավում. «Դու Ալ-Շաբաբից ես»` նկատի ունենալով ջիհադիստական խմբավորմանը, որը 2017 թվականից ղեկավարել է ապստամբությունը կառավարության դեմ: