Saint Louis Rapid & Blitz. Արոնյանը հաղթանակներ է տարել առաջին 2 տուրերում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեպտեմբերի 15-ին մեկնարկած 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի առաջին 2 տուրերում հաղթանակներ է տարել:
Առաջին տուրում Արոնյանը սևերով 40-րդ քայլում առավելության է հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում հաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչինն է:
Երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն և Պենտալա Հարիկրիշնան երեքական միավորով բաժանում են 2-4 տեղերը:
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։