ՄԷԳ-ն իջեցրել է նավթի պահանջարկի կանխատեսումը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառով
Միջազգային էներգետիկ գործակալությունը 2020թ․ կրճատել է նավթի պահանջարկի իր կանխատեսումը օրական 200 000 բարելով՝ հասցնելով այն օրական 91,7 մլն բարելի, հայտնում է Reuters-ը:
«Մենք ակնկալում ենք, որ նավթի պահանջարկի վերականգնումը նկատելիորեն կդանդաղի 2020-ի երկրորդ կեսին»,- ասվում է ՄԷԳ-ի ամենամսյա զեկույցում: «Տնտեսական աճի լիարժեք վերականգնումը ամիսներ կտեւի... Բացի այդ, կա հավանականություն, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը (որն արդեն զգացվում է Եվրոպայում) կրկին ճնշում կգործադրի պահանջարկի վրա»: