Չինաստանում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել նոյեմբերին
Չինաստանում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն նոյեմբերին: Այս մասին պետական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի բիոանվտանգության գլխավոր փորձագետ Վու Գույչժենը:
Պատվաստանյութը լայն հասարակության համար հասանելի կլինի «նոյեմբերին կամ դեկտեմբերին», ասել է նա: Նա հավելել է, որ պատվաստվել է ապրիլին եւ իրեն լավ է զգում վերջին մի քանի ամսվա ընթացքում` չնայած չի նշել, թե կոնկրետ որ պատվաստանյութն են իրեն ներարկել:
Ներկայումս ինը թեկնածու պատվաստանյութ գտնվում է մարդկանց վրա փորձարկումների վերջին փուլերում:
Պատվաստանյութի չինական որոշ թեկնածուներ արդեն առաջարկվել են արտակարգ իրավիճակների օգտագործման ծրագրի շրջանակներում մի շարք գերատեսչությունների աշխատողներին: