ԱՄՆ-ը նոր նախազգուշացումներ է հրապարակել Չինաստան եւ Հոնկոնգ ուղեւորությունների վերաբերյալ
Երեքշաբթի ԱՄՆ-ն Չինաստան եւ Հոնկոնգ ուղեւորությունների վերաբերյալ նոր նախազգուշացումներ հրապարակել` պատճառաբանելով «կամայական ձերբակալման» եւ «տեղական օրենքների կամայական կիրառման» ռիսկը, հայտնում է Associated Press-ը:
Նոր ուղեցույցը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Չինաստանը «կամայական կալանքներ եւ ճանապարհորդությունների արգելքներ» է կիրառում` քննիչների հետ համագործակցել ստիպելու, ընտանիքի անդամների վրա արտերկրից Չինաստան վերադառնալու համար ճնշում գործադրելու, քաղաքացիական վեճերի վրա ազդելու եւ «օտարերկրյա կառավարությունների վրա ազդեցության լծակներ ստանալու» համար:
«ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ճանապարհորդում կամ բնակվում են Չինաստանում կամ Հոնկոնգում, կարող են կալանավորվել` առանց ԱՄՆ հյուպատոսական ծառայություններից օգտվելու կամ իրենց մեղսագրվող հանցագործության մասին տեղեկություն ստանալու: ԱՄՆ քաղաքացիները կարող են երկարատեւ հարցաքննության եւ կալանքի ենթարկվել` առանց օրենքի համապատասխան ընթացակարգի»,- նշվում է նոր ուղեցույցում:
Նախազգուշացման մեջ նաեւ նշվում է, որ Հոնկոնգում գտնվելու ժամանակ ԱՄՆ քաղաքացիները նախազգուշացվում է ճանաչել իրենց շրջապատը եւ խուսափել ցույցերից:Երեքշաբթի ԱՄՆ-ն Չինաստան եւ Հոնկոնգ ուղեւորությունների վերաբերյալ նոր նախազգուշացումներ հրապարակել` պատճառաբանելով «կամայական ձերբակալման» եւ «տեղական օրենքների կամայական կիրառման» ռիսկը, հայտնում է Associated Press-ը:
Նոր ուղեցույցը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Չինաստանը «կամայական կալանքներ եւ ճանապարհորդությունների արգելքներ» է կիրառում` քննիչների հետ համագործակցել ստիպելու, ընտանիքի անդամների վրա արտերկրից Չինաստան վերադառնալու համար ճնշում գործադրելու, քաղաքացիական վեճերի վրա ազդելու եւ «օտարերկրյա կառավարությունների վրա ազդեցության լծակներ ստանալու» համար:
«ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ճանապարհորդում կամ բնակվում են Չինաստանում կամ Հոնկոնգում, կարող են կալանավորվել` առանց ԱՄՆ հյուպատոսական ծառայություններից օգտվելու կամ իրենց մեղսագրվող հանցագործության մասին տեղեկություն ստանալու: ԱՄՆ քաղաքացիները կարող են երկարատեւ հարցաքննության եւ կալանքի ենթարկվել` առանց օրենքի համապատասխան ընթացակարգի»,- նշվում է նոր ուղեցույցում:
Նախազգուշացման մեջ նաեւ նշվում է, որ Հոնկոնգում գտնվելու ժամանակ ԱՄՆ քաղաքացիները նախազգուշացվում է ճանաչել իրենց շրջապատը եւ խուսափել ցույցերից: