Բորել. ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բեկումնային փուլում են
ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բեկումնային փուլում են: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա մոտ օրերս:
ԵՄ անդամ երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ կքննարկեն Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը: