ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսով վարակումների ռեկորդային օրական աճ
Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով են վարակվել ռեկորդային թվով մարդիկ՝ 307 930։ Սա գրեթե հազար դեպքով ավելի է, քան նախկին ամենաբարձր ցուցանիշը, որ հաստատվել էր մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 6-ին (304 600 նոր դեպք)։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Կազմակերպության տվյալներով՝ համավարակն արդեն խլել մոլորակի ավելի քան 917 հազար բնակիչների կյանքը։
ՌԲԿ-ն հայտնում է, որ վարակման ամենամեծ թվով նոր դեպքեր (94 300) գրանցվել են Հնդկաստանում։ Հաջորդում են ԱՄՆ-ն եւ Բրազիլիան՝ 45 500 եւ 43 700 նոր հիվանդացածներով։ Ըստ աճի՝ 4-րդ տեղում է Իսպանիան՝ 12 100, 5-րդ՝ Արգենտինան՝ 11 500 դեպքով։
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են վարակման 5400 նոր դեպք, իսկ Հայաստանում՝ 107։
ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 28,6 մլն մարդ։ Ջոն Հոփքինսի համալսարանը հայտնում է վարակման 28,8 մլն դեպքի մասին, ընդ որում՝ COVID-19-ի բոլոր դեպքերի ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (6,5 մլն), որին հաջորդում են Հնդկաստանը (4,7 մլն) եւ Բրազիլիան (4,3 մլն)։ Երկրների այս եռյակում գրանցվել է նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ամենամեծ թիվը՝ ԱՄՆ-ում 193 900, Բրազիլիայում՝ 131 200, Հնդկաստանում՝ 78 500։