Թրամփը նախընտրական հարահավաք է անցկացրել փակ տարածքում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված մտավախություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեւադա նահանգում նախընտրական հարահավաք է անցկացրել փակ տարածքում, չնայած մասնագետների նախազգուշացումներին համավարակի ժամանակ փակ հաստատություններում խոշոր միջոցառումների վտանգավորության մասին, փոխանցում է Reuters-ը։
Դոնալդ Թրամփը միջոցառման ժամանակ քննադատությամբ է հարձակվել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի վրա՝ նրան մեղադրելով թմրամոլության եւ «հանցագործությունների հանդեպ թուլության» մեջ։
«Բայդենը ցանկանում է հաշտեցնել տեղական ահաբեկիչներին, իսկ իմ ծարագիրն է տեղական ահաբեկիչներին կալանավորելը։ Եթե հաղթի Բայդենը, կհաղթի մաֆիան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցողները միմյանց չափազանց մոտ էին նստած, իսկ նրանցից շատերն անգամ առանց դիմակի էին։