Մերի Թրամփ․ Բայդենին ԱՄՆ նախագահը մեղադրել է թմրանյութեր ընդունելու մեջ, որ մինչ բանավեճերը իր ցուցանիշները բարելավի
ԱՄՆ նախագահի զարմուհի Մերի Թրամփը կարծում է, որ իր հորեղբայրն արդեն հուսահատվել է վերընտրվելու իր հնարավորությունների բարելավման տեսանկյունից, փոխանցում է CNN-ն։
Նրա կարծիքով՝ հենց այս պատճառով է ԱՄՆ նախագահը նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Ջո Բայդենին մեղադրել, որ նա թմրանյութեր է ընդունել, որ մինչ բանավեճերը իր աշխատունակությունը բարելավի, CNN-ին ասել է Մերի Թրամփը։
Մերի Թրամփի խոսքով՝ իր հորեղբայրը Բայդենին մեղադրել է հոգեկան անկայունության մեջ, քանի որ իրեն՝ նախագահին մեղադրել են տարեց տարիքում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մեջ։
Նա նշել է, որ Թրամփը պաշտպանվում էր՝ պնդելով, որ անցել է կոգնիտիվ թեստ, չնայած դա, ինչպես նա պնդում էր, չի մատնանշում հոգեկան գերազանցությունը։
«Նա ամեն ինչ պրոյեկտում է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի զարմուհին։
ԱՄՆ նախագահը Բայդենին մեղադրել էր անցյալում թմրամիջոցներ օգտագործելու մեջ, չնայած այս պնդումը ոչ մի ապացույց չունի։ Այս մեղադրանքն ուրբաթ համացանցում աղմուկ էր հարուցել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Ժանին Փիրոյի հետ ԱՄՆ նախագահի հարցազրույցից հետո։
«Հարցը, հավանաբար, թմրանյութերն են։ Սա այն է, ինչ ես լսել եմ»,- Ջոզեֆ Բայդենի մասին ասել էր ԱՄՆ նախագահը։