Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ...

Չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը. Չալաբյանը՝ զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու նախագծի մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու նախագծին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․


«Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչեւ 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, եւ փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնությունը հանվեց շրջանառությունից։

Թվում էր, որ թեման փակված է, եւ իշխող խմբակցությունը գիտակցում է փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության եւ սոցիալական արդարության վրա։

Սակայն արի ու տես, որ անցած շաբաթ, հերթական համանման տրամաբանությամբ օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել իշխող խմբակցությունը ներկայացնող երկու առաջատար պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը եւ Մխիթար Հայրապետյանը, եւ նրանց փաստացի հարող եւս մեկ պատգամավոր, Արման Բաբաջանյանը։

Այս անգամ, նրանք առաջարկում են քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պետական բյուջե վճարեն պայմանագրային ծառայության զինծառայողի երկու տարվա վարձատրությանը համարժեք գումար (ենթադրաբար, այդպիսի զինծառայողի վարձելու եւ խուսափողի փոխարեն նրան բանակ ուղարկելու համար): Այս գաղափարը նոր չի, եւ մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական համոզիչ մի քանի փաստարկ ունեն՝

Ա) հարուստ ընտանիքները, միեւնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ է այդ դեպքում պաշտոնականացնել դա, եւ այդ միջոցները գնան պետական բյուջե ու օգտագործվեն սոցիալապես անապահով խավերից պայմանագրային զինծառայողներ բանակ ներգրավելու համար՝ այդ դեպքում առերեւույթ շահում են երկու կողմ էլ;

Բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ծնողների ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հաճախ հեռանում են նաեւ ծնողները՝ սա կկասեցնի արտագաղթը եւ կնպաստի հեռացածների մի մասի վերադարձին՝ գոնե 27 տարեկանից հետո։ Այսօր արտերկրում մեծ թվով հայազգի երիտասարդներ կան, որոնց Հայաստան վերադառնալուն խոչընդոտում է բանակում ծառայելու պարտավորությունը, մենք դրանով իրենց հնարավորություն ենք տալիս երկիր վերադառնալ;

Գ) քանի ոչ ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, բանակը համալրման տեսակետից չի տուժի։ Ավելին, պայմանագրային զինծառայողը ի վերջո ավելի մասնագիտացած է դառնում իր գործում, եւ որպես հետեւանք՝ ավելի արդյունավետ։

Այս փաստարկները անհիմն չեն, եւ հասարակության որոշակի մասում դրական արձագանք են ստանում, ուստի լուրջ քննարկման կարիք ունեն, եւ այստեղ եւս հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Ստորեւ փորձեմ շարադրել մի քանիսը՝

Ա) Ընդհանրապես, եթե որեւէ արարք մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, ապա չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը՝ վաղը նույն տրամաբանությամբ կարելի է մարդասպանին կամ բռնաբարողին էլ պատժից ազատել, եթե նա տուժողի հարազատներին մեծ փոխհատուցում է տրամադրում։ Այլապես, մենք ընդունում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելը ընդհանրապես քրեորեն պատժելի չի, եւ ընդամենը վարչական իրավախախտում է, եւ դրա համար ընդհանարապես որեւէ քրեական պատիժ չենք նախատեսում (ինչին ես անձնապես դեմ եմ):

Բ) Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների եւ աղքատների միջեւ, եւ էլ ավելի բեւեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Փաստացի, մենք ասում ենք, որի երկրի պաշտպանությունը աղքատների գործն է, իսկ հարուստների գործը փող աշխատելն է։ Սրա երկարաժամկետ բացասական հետեւանքները ոչ ոք չի հաշվարկել, իսկ իրականության մեջ, սա ուղիղ ճանապարհ է երկրում «ծառայածների» ու «չծառայածների» երկու հակընդեմ բանակներ ստանալու համար, որոնք ունեն իրար հակադիր ենթամշակույթ, հաճախ արհամարում ու ատում են իրար;

Գ) Այս նորմի կիրառման համար 27 տարեկանի տարիքային սահման դնելով, մենք նպաստում ենք համապատասխան «արտագաղթային» վարքագծի՝ նյութապես ապահով ընտանիքների երիտասարդներին հնարավոր տարբեր միջոցներով երկրից դուրս բերել, հետո 27 տարեկանում նրանց վերադարձնել, եւ փողով օրինականացնել նրանց ծառայությունից խուսափելը։ Իրականում, անձը մինչեւ 45 տարեկան պահեստազորի մեջ է, այսինքն մարտունակ է, եւ որեւէ խելամիտ պատճառ չկա, թե ինչու նրա վրա մինչեւ այդ տարիքն էլ չպետք է տարածվի վերադառնալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պայմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն երկու եւ ավել երեխա ունի, կամ էլ ունի գիտական եւ այլ նշանակալի նվաճումներ, որոնք բոլոր դեպքերում գործող օրենսդրությամբ կազատեին նրան բանակային ծառայությունից;

Դ) Նախնական հաշվարկներով, երկրի բնակչության առնվազն 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա "օգտվել" այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեեւ դեռ չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Արդեն հիմա էլ բանակի կեսից ավելին պայմանագրային հիմունքներով է ծառայում, եւ այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր պայմանագրային ծառայողներ գտնել, զինկոմիսարիատներում հիմա էլ առանձնապես ցանկացողների հերթեր չկան;

Ե) Ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլեւ մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաեւ մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, այս դեպքում արդեն առանց որեւէ փոխհատուցման, քանի որ ծառայությունից փողով ազատվածը պատերազմի դեպքում էլ այլեւս հայրենիք չի պաշտպանելու, ավելին՝ նա կարող է այդ պայմաններում հեշտ զոհ դառնալ։ Ուստի ցանկացած քաղաքացի, որը վերադառնում է երկիր, եթե նույնիսկ ի վերջո ազատվում է երկու տարվա բանակային ծառայությունից, պետք է առնվազն անհրաժեշտ ուսումնա-մարտական պատրաստություն անցնի եւ համալրի պահեստազորը;

Զ) Պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, եւ հասարակության որոշ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց երեխաների փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները։ Փաստարկները, որ իրենց երեխան դուրսը լավ կրթություն է ստացել, եւ ափսոս է նրա երկու տարվա ժամանակը, այլեւս արժանահավատ չեն՝ այսօրվա արագ տեխնոլոգիապես հագեցող բանակում ամենալավ կրթությունն էլ կարելի է խելամիտ կիրառել, եւ նույնիսկ հնարավորություն տալ նույն երիտասարդին ծառայության ընթացքում կատարելագործել իր գիտելիքները, դրա օրինակներ արդեն կան;

Է) Զինվորական ծառայությունը քաղաքացու առանցքային պարտականությունն է երկրի առջեւ։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաեւ բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, եւ այլն), ոչ թե պարզապես մեկանգամյա տուգանք մուծի եւ անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։ Այս նախաձեռնույթամբ նախատեսվում է ընդամենը պետական պաշտոններ զբաղացնելու իրավունքից զրկում, բայց դա բոլորովին էլ բավարար հատուցում չի՝ զինվորական ծառայությունից գիտակից հրաժարվելու դիմաց։ Եթե այս կամ այն պատճառով հայրենիք վերդարձող երիտասարդը դժվարանում է մարտական պայմաններում ծառայել (արդեն ընտանիք ունի, առողջության խնդիրներ, եւ այլն), ի վերջո, կարելի նաեւ նրան հնարավորություն տալ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնել, նվազագույն անհրաժեշտ ուսումնամարտական պատրաստություն անցնելուց հետո, սակայն ծառայությունը պարզապես դրամական փոխհատուցմամբ փոխարինելը այլասերում է այդ պարտականության բուն իմաստը։

Մեզնից շատ ավելի հարուստ երկրներում (ինչպիսիք են Իսրայելը կամ Սինգապուրը), որոնք վաղուց հնարավորություն ունենին անցնելու միայն պայմանագրային բանակի, ժամկետային ծառայությունը ոչ միայն պահպանվում է, այլեւ պատասխանատվություն է եւ պատիվ, եւ բացարձակ արդարացված անհրաժեշտություն՝ իրական արտաքին վտանգի առկայության պայմաններում։ Մեզ մոտ էլ, ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու պարբերաբար կրկնվող փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել առավելագույնս գրավիչ եւ անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած եւ արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով եւ մարմնով կոփված, նոր գիտելիքներվ եւ կարողություններով հարստացած, եւ իր ծառայության համար վաստակած պատվի ու նաեւ հանրային արտոնությունների հստակ գիտակցությամբ։

Մենք արդեն այս ճանապարհին ենք վերջին մի քանի տարիներին, եւ մեր Պաշտպանության նախարարությանը շարունակաբար պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը։ Այս նպատակով պետք է նաեւ ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը ու բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զորացրվելուց հետո էլ բանակում արժանապատիվ ծառայածները համարժեք արտոնություններ տրամադրել պետության կողմից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ պետք է վերջապես դադարեցնեն ծնողների վախերի էժանագին շահարկումը եւ գիտակցեն, որ մենք արդեն 30 տարվա անկախ պետություն ենք, պետք է վերջապես սկսենք հարգել մեր պետության առանցքային ինստիտուտները ու այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով այլեւս չխարխլենք դրանք»։

 

դիտվել է 154 անգամ
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan