Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է, որ ոստիկանը կրակել է բողոքի ցույցի ժամանակ
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է, որ ոստիկանության աշխատակիցը նախազգուշական կրակ է արձակել օդ՝ սեպտեմբերի 13-ին, բողոքի ցույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ցանցում տեղեկություններ էին տարածվել, որ Մինսկում կրակոցի ձայն է հնչել:
ՆԳՆ-ում բացատրել են, որ Պոբեդիտելի պողոտայում մի քանի ակտիվ ցուցարարների ձերբակալման ընթացքում ոստիկանը պոմպային զենքից նախազգուշական կրակ է արձակել օդ:
«Բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, հարյուր հոգուց ոչ պակաս, փորձել են պահել նրանց (ակտիվ ցուցարարներին)»,- պարզաբանել են հանրապետության ՆԳ նախարարությունում: