Իսրայելն ու Բահրեյնը պայմանավորվել են ուղիղ ավիահաղորդակցության մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնության հասնելը երկու երկրներին թույլ կտա վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը: Նեթանյահուն նշել է, որ օդային երթևեկությունն «աշխույժ» կլինի՝ հավելելով, որ երկրներին սպասում է «ջերմ խաղաղություն, տնտեսական խաղաղություն՝ ի հավելում քաղաքականի, խաղաղություն ժողովուրդների միջև»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բահրեյնը և Իսրայելը, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Դրանից առաջ հաղորդվում էր Իսրայելի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին: