Գիտնականները կապ են հայտնաբերել վեյփ ծխելու և կրծքի քաղցկեղի միջև
Ամերիկյան համալսարանների մի խումբ գիտնականներ պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները, ներառյալ վեյփերինը, նպաստավոր միջավայր են ստեղծում կրծքի և մարմնի այլ մասերի ուռուցքների զարգացման համար, գրում է Daily Mail-ը:
Յեյլի համալսարանի, Ջոնս Հոփքինսի համալսարանի և Պրինսթոնի համալսարանի հետազոտողները փորձարկումներ են արել էգ մկների վրա. դրանց մի մասը գտնվել է մաքուր օդում, իսկ մյուսները ենթարկվել են էլեկտրոնային ծխախոտի գոլորշիների ազդեցությանը: Երկու շաբաթ անց գիտնականները քաղցկեղի բջիջների ներարկում են արել: Պարզվել է, որ վեց շաբաթվա ընթացքում ուռուցքները գրեթե երկու անգամ ավելի արագ են զարգացել էլեկտրոնային ծխախոտի գոլորշիների ազդեցությանը ենթարկված մկների մոտ:
Բացի այդ, կենդանիների մոտ մետաստազների զարգացման մեծ ռիսկ է ձևավորվել: