Ծաղկունք գյուղում այրվել է 700 հակ կուտակված անասնակեր
Սեպտեմբերի 13-ին, ժամը 11։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկունք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:51-ին: Այրվել է 700 հակ կուտակված անասնակեր։