Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ հատուկ տեխնիկա են տեղակայել
Մինսկի Անկախության պալատի մոտ շուրջ տասը զրահավոր փոխադրիչ մեքենա, ջրցան մեքենաներ, ոստիկանական հատուկ մեքենաներ և այլ հատուկ տեխնիկա է տեղափոխվել: Ենթադրաբար, դա պայմանավորված է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսված բողոքի ցույցերով: Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց երկրի շատ քաղաքացիներ կարծում են, որ իրականում նա չի ստացել ձայների մեծամասնությունը:
Որպես կանոն, առավել զանգվածային ակցիաները հանրապետությունում տեղի են ունենում Մինսկում, կիրակի օրերին: