ԱՄՆ-ը մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի երկրաբանական հետախուզությամբ. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների պատճառով ձեռնտու է Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդներին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նշել է, որ այդ տարածաշրջանի երկրները պետք է խնդիրը լուծեն դիվանագիտական ճանապարհով:
«Ռազմական լարվածության ուժգնացումը սպասարկում է միայն հակառակորդների շահերը, որոնք կցանկանան տեսնել անդրատլանտյան միասնության պառակտումը»,- ասել է Պոմպեոն լրագրողներին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման արդյունքներով:
Պետդեպի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, խորապես անհանգստացած է Թուրքիայում էներգառեսուրսների որոնումների հարցով ընթացող գործողություններով, որ Անկարան անցկացնում է Արևելյան Միջերկրածովյան շրջանների վիճելի ջրերում: