Եգիպտոսում գտել են գաղտնի ստորերկրյա գերեզմաններ
Հնագույն եգիպտական Սակկարա գերեզմանատանը հայտնաբերվել է ստորգետնյա գաղտնարան, որտեղ եղել է 2500 տարեկան առնվազն 13 հնագույն գերեզման: Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը:
Գաղտնի գերեզմանը գտնվել է 11 մետր խորության մեռելաթաղման հորանում: Փակված և լավ պահպանված դագաղները, որոնցում, ըստ ամենայնի, մինչև հիմա պահպանվում են մահացածների մարմինները, դրված էին մեկը մյուսի վրա: Որոշ դագաղներ պահպանել էին փայտի վրա քսված ներկի մնացորդները:
Հնագետները հաղորդում են նաև հորանում երեք որմնախորշերի մասին, որտեղ կարող են լինել ավելի շատ գերեզմաններ:
Սակկարան ծառայել է որպես գերեզմանատուն Հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսում: Մոտավորապես երեք հազար տարվա ընթացքում եգիպտացիները այստեղ հուղարկավորել են մահացածներին՝ ներառյալ աշխատավոր դասին և բարձրաստիճան պաշտոնյաների: Անձեռնմխելի գաղտնարանի հայտնաբերումը հնարավորություն է՝ գտնելու թաղման պարագաներ և մնացորդներ, որոնք կարող են ընդլայնել թաղման հին եգիպտական սովորությունների վերաբերյալ գիտելիքները: