Յուրգեն Կլոպ․ Մրցակիցը մեզ ստիպեց սխալվել
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 4։3 հաշվով հաղթանակը «Լիդս Յունայթեդի» նկատմամբ Պրեմյեր լիգայի առաջին տուրում։
«Հրաշալի խաղ, հրաշալի մրցակից, երկու թիմերի հրաշալի մրցելույթ։ Իսկական ներկայացում էր, ես հավանեցի։ Հազվադեպ ենք տեսնում այսքան գոլ։
Մեր ֆուտբոլիստները մեկ օր առաջ էին վերադարձել ազգային թիմերից։ Այդ պատճառով սխալները չէին բացառվում։ Մրցակիցը մեզ ստիպեց սխալվել։
Հավանեցի լավ կազմակերպված եւ կրքոտ «Լիդսի» խաղը։ Նրանք կունենան լավ մրցաշրջան, եթե այսպիսի ինտենսիվությամբ խաղան բոլոր հանդիպումներում»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 20-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։