Երեւանում բախվել են Ford-ն ու Toyota Fortuner-ը. վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ՝ կոտրելով վճարային տերմինալը
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետեւանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել եւ մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաեւ վճարային տերմինալը:
Թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկ էլ, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետեւանքները ողբերգական կլինեին»: