Վրաստանը կանոնավոր ավիափոխադրումների արգելքը կերկարաձգի մինչև հոկտեմբերի 31-ը
Վրաստանը սեպտեմբերի 30-ին կերկարաձգի կանոնավոր ավիափոխադրումների արգելքը մինչև հոկտեմբերի 31-ը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները չեն տարածվի միջազզգային այն չվերթների վրա, որոնք կիրականացվեն Թբիլիսիի միջագային օդանավակայանի և Մյունխենի, Փարիզի ու Ռիգայի օդանավակայանների միջև»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Վրաստանն օգոստոսին վերականգնել էր կանոնավոր ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Լատվիայի և Ֆրանսիայի հետ. դեպի Թբիլիսի չվերթներ են իրականացնում Lufthansa, Air Baltic և Air France ավիաընկերությունները:
Ներկա պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1917 դեպք է արձանագրվել, 1354 մարդ ապաքինվել է, մահացել է 19 վարակակիր: Կարանտինում է գտնվում ավելի քան 5800 մարդ: Վերջին օրերին երկրում վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում, խոսվում է նաև կորոնավիրուսի երկրորդ ալիքի առկայության մասին: