Իսպանիայի գերագույն դատարանը Սալվադորի բանակի նախկին գնդապետին 133 տարվա ազատազրկման է դատապարտել
Իսպանիայի գերագույն դատարանը Սալվադորի բանակի նախկին գնդապետ 77-ամյա Ինոսենտ Օռլանդո Մոնտանոյին 133 տարվա ազատազրկման է դատապարտել 1989թվականին իսպանացի 5 քահանայի սպանության համար, հաղորդում է Reuters-ը:
2017 թվականին ԱՄՆ-ն արտաքսել է նրան Իսպանիա, որտեղ նրան ձերբակալել են մարդկության դեմ հանցանքի համար:
Դատարանը Մոնտանոյին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական բնույթի սպանության» մեջ: