Համավարակի ազդեցությունը համաշխարհային աղքատության վրա դեռ իր գագաթնակետին չի հասել. ՄԱԿ
Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աշխարհում աղքատության աճի վրա նոր թափ է հավաքում, և դեռ սպասվում է ամենավատը, գրում է The Guardian- ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:
ՄԱԿ-ի՝ աղքատության և մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Օլիվիե դե Շուտերի խոսքով՝ աշխարհում 176 միլիոն մարդ սպառնում է միանալ աղքատների շարքերին, եթե օրական 3,2 դոլարը կազմի նրա նվազագույն զամբյուղի արժեքը:
Նա նշել է, որ համավարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ պայմաններում, և իրավիճակը համեմատել է 1930-ականների Մեծ դեպրեսիայի հետ: