Ֆինլանդիան կորոնավիրուսով վարակման համեմատաբար բարձր մակարդակով երկրներից անձանց մուտքի սահմանափակումները կթուլացնի
Ֆինլանդիան կթուլացնի կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկիր մուտքի սահմանափակումները՝ փորձելով վերականգնել գործնական ուղեւորությունները եւ ակտիվացնել զբոսաշրջությունը ձմռան նախաշեմին, հայտնում է Reuters-ը։
Սրա հետ կապված երկիրը հանել է մուտքի սահմանափակումները կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի բարձր մակարդակով երկրներին համար, ներառյալ Շվեդիայի։
Ֆինլանդիան ավելի վաղ իր սահմանները փակել էր 100 հազար բնակչին բաժին ընկնող ավելի քան 8-10 մարդ վարակման մակարդակով երկրների համար։
Սեպտեմբերի 19-ից այս սահմանափակումը կմեղմացնեն․ հիմա Ֆինլանդիան բաց կլինի 100 հազար բնակչին բաժին ընկնող 25 դեպք վարակման մակարդակով երկրների համար։
Կթույլատրվի նաեւ ճանապարհորդների մուտքը կորոնավիրուսի ավելի բարձր մակարդակով երկրներից՝ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայության դեպքում։