ԵՄ-ն պատրաստ է սահմանափակող միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, եթե Անկարան հրաժարվի մասնակցել երկխոսությանը
Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի դեմ հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկել, եթե Անկարան հրաժարվի երկխոսությունից` արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու համար:
Կորսիկայի գագաթաժողովի արդյունքներով ԵՄ միջերկրածովյան ափամերձ անդամների հայտարարության մեջ նրանք վերահաստատել են իրենց «լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսին եւ Հունաստանին՝ նրանց ինքնիշխանության դեմ կրկնվող ոտնձգություններիների, ինչպես նաեւ Թուրքիայի առճակատման գործողությունների հետ կապված»:
«Մենք հաստատում ենք, որ երկխոսությանը Թուրքիային ներգրավելու հարցում առաջընթացի բացակայության պայմաններում եւ եթե նա չդադարեցնի իր միակողմանի գործունեությունը, ԵՄ-ն պատրաստ է մշակել հետագա սահմանափակող միջոցառումների ցուցակ, որոնք սեպտեմբերի 24-25-ը կարող են քննարկվել Եվրոպական խորհրդում»: