Մերկելը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով երկրի վերամիավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը բնութագրել է որպես եվրոպական քաղաքականության ամենահրատապ խնդիրներից մեկը: Եվրոպական քաղաքական գործիչներին հուզող այլ իրադարձությունների շարքում նա նշել է փախստականների Մորիա ճամբարի հետ կապված իրավիճակը:
Համեմատելով ժամանակակից Եվրոպան Գերմանիայի վերամիավորման ժամանակների հետ, Մերկելը տեսակետ է հայտնել, որ մայրցամաքի յուրաքանչյուր սերունդ բախվում է իր մարտահրավերներին, որոնք լուծում են պահանջում: