Կլոպ. «Լիվերպուլը» չի կարող տրանսֆերային շուկայում իրեն պահել այնպես, ինչպես «Չելսին»
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի վարած տրանսֆերային քաղաքականության մասին:
«Մենք ապրում ենք անկանխատեսելի ժամանակներում, իսկ այս պայմաններում «Լիվերպուլն» իրեն չի կարող թույլ տալ խոշոր տրանսֆերներ իրականացնել, ինչպես անում է «Չելսին»:
Որոշ ակումբների դա չի հետաքրքրում, քանի որ դրանց սեփականատերերը մեծահարուստներ են կամ նույնիսկ երկրներ են»,- Կլոպի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլն» իրականացրել է միայն 1 ձեռքբերում: Ակումբը 11.7 միլիոն եվրոյի դիմաց գնել է «Օլիմպիակոսի» պաշտպան Կոստաս Ցիմիկասին: