Պենտագոնը նոր միջուկային հրթիռ է պատվիրել
Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը շահել է ԱՄՆ ռազմավարական միջուկային ուժերի համար նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծման մրցույթը, հաղորդում է BBC-ն:
Պայմանագրի արժեքը 13,3 մլրդ դոլար է: Northrop Grumman-ը մնացել է միակ մրցույթի միակ մասնակիցը՝ հուլիսին Boeing-ի դուրս գալուց հետո:
Պայմանագրի համաձայն՝ Northrop Grumman-ը պետք է ստեղծի բոլորովին նոր հրթիռ, որը կփոխարինի ԱՄՆ-ում տեղակայված միակ ցամաքային ՄԲՀ-ին, LGM-30 «Մինիթմեն-3»-ին, որը նախագծել եւ արտադրում է Boeing-ը: Այս հրթիռը ստեղծվել է դեռեւս 1970-ականներին, այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ արդիականացվել է եւ կծառայի մինչեւ 2030-ականները: Եռաստիճան հրթիռը ունակ է երեք մարտագլխիկ կրել, չնայած այժմ դրանց թիվը կրճատվել է՝ դառնալով մեկ:
Նոր պայմանագիրը նախատեսում է մինչեւ 2029 թվականի փետրվարը նոր հրթիռի ստեղծում: Դրա բնութագրերն անհայտ են, բայց ԱՄՆ ՌԾՈւ գլոբալ հարվածների հրամանատարության ղեկավար Թիմ Ռեյը հայտարարել է, որ այն պետք է «բարձրացված ճշգրտություն, ավելացված հեռահարություն եւ բարելավված հուսալիություն» ունենա:
Միջուկային զենքի զարգացման Պենտագոնի ընթացիկ հնգամյա պլանը պահանջում է առնվազն 167 միլիարդ դոլար՝ մինչեւ 2025 թվականը: Այս ծրագիրը ներառում է միջուկային զենքի մշակում, գնումներ եւ պահպանում:
Միացյալ Նահանգները արդիականացնում է ոչ միայն միջուկային եռյակի ցամաքային բաղադրիչը:
Ներկայումս Northrop Grumman-ը կառուցում է ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչի առաջին նախատիպը, որը կգործարկվի 2025 թվականին:
ԱՄՆ-ում սկսում է նաեւ General Dynamics-ի մշակած «Կոլումբիա» դասի 12 նոր ատոմային սուզանավերի շարքի կառուցումը, որոնք կփոխարինեն «Օհայո» դասի 14 սուզանավերին, որոնք կհանվեն ՌԾՈւ-ի կազմից:
Ակնկալվում է, որ առաջին սուզանավը ռազմածովային ուժերին կհանձնվի 2021 ֆինանսական տարում (սկսվում է 2020 թվականի հոկտեմբերից), երկրորդը՝ 2024-ին, իսկ մնացած տասը՝ մինչեւ 2035-ը: