Ընձառյուծը մտել է ճոխ հյուրանոցի ռեստորան՝ նախաճաշի փնտրտուքներով
Հարավային Աֆրիկայում ընձառյուծը մտել է Singita Ebony Lodge ռեստորան՝ նախաճաշի փնտրտուքներով: Էրիկա Վիզեն նկարահանել է այդ պահը, հաղորդում է FoxNews-ը:
«Singita-ի անձնակազմը լավ պատրաստված է ՝ նման դեպքերից պաշտպանվելու համար: Նրանք անվտանգության խիստ արձանագրություններ ունեն: Այդպիսով, նրանց հաջողվել է հանգստություն պահպանել»,-ասել է Վիզեն:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ընձառյուծը զբոսնում ռեստորանի տարբեր հատվածներում: