Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային ափերին
Սեպտեմբերի 10-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային ափերին: Այս մասին հայտարարել է փոխծովակալ Հաբիբոլի Սայյարին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով` «Զոլֆագար 99» զորավարժությունների հիմնական փուլերը կանցկացվեն ՌԾՈւ-ի, ՀՕՊ-ի, ՌՕՈւ-ի եւ ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ Հորմուզի նեղուցից, Մակրանի ափից, Օմանի ծովից եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսից 2 միլիոն քառակուսի կիլոմետր դեպի արեւելք:
Զորավարժությունները տեղի կունենան երեք տարբեր փուլով. «հետախուզության առավելություն», «մարտավարություն» եւ «ուժի ցուցադրում»: Ըստ Սայյարիի` միջոցառման ընթացքում կօգտագործվի բանակի տարբեր ռազմական տեխնիկա, այդ թվում` հայրենական արտադրության հզոր «Ֆաթեհ» սուզանավը: