Չինաստանում ամենամեծ ավիաշոուն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով
Չինաստանի ամենամեծ ավիաշոուն` Միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ավիաշոուի կազմակերպիչներին:
Նշվում է, որ հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա 2022 թվականին:
Չինական ցուցահանդեսին ավանդաբար մասնակցում են ավիացիոն արդյունաբերության այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Airbus-ը, Boeing-ը, China Commercial Aircraft Corporation-ը: Ցուցահանդեսի ժամանակ անցկացվում են ավիաշոուներ` ռազմական կործանիչների ու անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ:
Այս խոշոր իրադարձությունը չեղարկվել է ժամանող օտարերկրացիների հետ կապված մտավախությունների պատճառով, որոնք կարող են երկիր կորոնավիրուս բերել, ինչպես նաեւ` համավարակի կապակցությամբ թռիչքների խիստ սահմանափակման: