Արտաքին քաղաքականության մեջ 30 տարում ոչ մի գործունեությունը չի արվել. Սամվել Բաբայան
Բանակի հարցով նույնպես ծրագիր է մշակվում մեր կողմից բոլոր ուղղություններով. դա հեշտ չի, որովհետեւ մեկ տեղից չի այդ ամենը կառավարվում, որ ինձ համար պարզ լինի՝ ինչ ենք անում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Բայց փորձում ենք մեր իմացածը ներկայացնել, հիմնավորել եւ առաջ տանել բանակի զարգացումը:
Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը այս 30 տարիների ընթացքում, թող նություն ասած չլինեմ, որեւէ գործունեություն չի արվել: Մենք կարող ենք էստեղ ասել, որ մենք Ադրբեջանի կազմում չենք եղել, դա փաստաթղթերով հիմնավորված է, բայց հենց գալիս, ասում ենք՝ հանեք փաստաթղթերը, պարզվում է՝ չկա, ոչ մի հիմնավորում չունենք, ոչ մի աշխատանք տարված չի: Մեզ մենակ էսօր 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնվորովում է, որ «Ադրբեջանի ամբողջականություն» բառակապակցությունը պետք է 3 սկզբունքից դուրս գա: Իսկ դրա համար պետք է հիմնավորումներ ներկայացնենք, ոչ թե ձեւական ասենք՝ պետք է դուրս գա:
Ես վստահ եմ, որ նոր տարուց արդեն ձեզ համար պարզ է լինելու, թե ինչ աշխատանք ենք տանում եւ արդարացված են այն հաստիքները, որր մեզ տվել են, թե ոչ»,-ընդգծեց նա: