Հաղպատից վերադառնալիս ավտոբուսի անվադողը վնասվել է. ավտոբուսում եղել է 30 քաղաքացի
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոբուսի անվադողը վնասվել է եւ չի կարողանում շարունակել ընթացքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղպատից Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Neoplan» մակնիշի ավտոբուսի (վարորդ՝ Արկադի Թ․) անվադողը վնասվել է։ Ավտոբուսում գտնվել է 30 քաղաքացի։
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն․ ավտոբուսն ուղեւորներով շարունակել է ընթացքը։