TikTok-ը փորձում է ջնջել ինքնասպանություն պատկերող տեսանյութը
TikTok-ը փորձում է ջնջել տեսանյութը, որում պատկերված է մի մարդ, ով ինքնասպանություն է գործում:
Կադրերը հայտնվել են հավելվածում մի քանի օր առաջ: Դրանք արվել են Facebook-ի միջոցով, հաղորդում է Americaru-ն:
Հավելվածը կարգելափակի նաև հաշիվները, որոնք տարածել են այդ տեսանյութը:
«Մեր համակարգերը ավտոմատ կերպով հայտնաբերում և այդ տեսանյութերը նշում են որպես մեր քաղաքականությունը խախտող կոնտենտ»,-ասել է հավելվածի ներկայացուցիչը: