Ընդդիմադիր կուսակցապետը չի հավատում Թուրքիայում հրապարակվող կորոնավիճակագրությանը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ժողովի ընթացքում խոսել է Թուրքիայի կորոնավիրուսային իրավիճակից թվի վերաբերյալ հայտարարությամբ, գրում է ermenihaber.am-ը։
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ ինքն անձամբ չի հավատում առողջապահության նախարարության հրապարակած թվերին և իրականում կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում շատ ավելի մեծ է։
Քըլըչդարօղլուն հայտնել է, որ հիվանդանոցներում արդեն տեղ չկա, բուժաշխատողները հոգնածությունից հյուծվել են։
Ըստ նրա՝ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և առողջապահության նախարարությունը այլևս վստահություն չի ներշնչում։