Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները ՆԱՏՕ-ում հետաձգվել են մինչեւ սեպտեմբերի 10-ը
ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում թուրք եւ հույն պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններն այն մասին, թե ինչպես խուսափել ռազմական սրացումից Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, հետաձգվել են երկու օրով` մինչեւ սեպտեմբերի 10-ը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները Թուրքիայի պաշտպանության նախարարությունում: Հաղորվել է, որ հետաձգումը խնդրել է դաշինքի ռազմական կոմիտեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Աթենքն ու Անկարան պայմանավորվել են բանակցություններ վարել` միջադեպերից խուսափելու համար` Միջերկրական ծովի կոնտինենտալ ջրերի երկարության շուրջ վեճերի սրման եւ միջուկային էներգիայի պոտենցիալ պաշարների հետ կապված պահանջների ֆոնին: