ՈւԵՖԱ-ն 575 միլիոն եվրոյի կորուստ է ունեցել 2019/20 մրցաշրջանում
ՈւԵՖԱ-ավելի քան կես միլիարդ եվրոյի կորուստ է ունեցել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարի պատճառով, տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
ՈւԵՖԱ-ն պանդեմիայի պատճառով հետաձգված հանդիպումների հետևանքով զրկվել է 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային իրավունքի վաճառքից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերը մարտ ամսին դադարեցվել էին: Մրցաշարերը վերսկսվել էին ամռանը, իսկ հանդիպումներն անցկացվել էին առանց հանդիսականների: