Երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։
Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր գրեթե մեկ ամիս առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբաններից մեկը՝ Էրիկ Ալեքսանյանն արձակուրդ էր գնացել, իսկ երկրորդը՝ Վարդգես Գեւորգյանը պաշտպանությունից հրաժարվել էր։
Նախօրեիհն նաեւ հայտնի դարձավ, որ «Մարտի 1-ի» գործով (այս գործով մոտ 100 մարդ է անցնում) տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները որոշել էին ի նշան դատախազության մեղմ գործողություններից դժգոհության այլեւս չմասնակցել «Մարտի 1-ի» գործով դատավարությանը։