Գեղաձոր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել փրկարարական 2 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղաձոր գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել` 14:55-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ), մոտակա անասնագոմի տանիքը (մոտ 35 քմ) եւ մոտ 8 խմ գոմաղբ: