Ունեն սալջարդներ, գլխի, ծնկի կտրված վերքեր․ ի՞նչ վիճակում են Իջևան-Երևան երթուղայինի վթարից տուժածները
Երեւան-Սեւան ավտոճանապարհին Իջևան-Երևան երթուղային «ԳԱԶելի» վթարից տուժած քաղաքացիներից 9-ը գտնվում են Սեւանի բժշկական կենտրոնում, նրանց ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնից։
«Ունեն սալջարդներ, վնասվածքներ, գլխի, ծնկի կտրված վերքեր։ Այս պահին հետազոտությունների փուլում են»,- հայտնեցին ԲԿ-ից։
Տուժածների մեջ երեխաներ չկան։
Եւս երկու հոգի տեղափոխվել են Սեւանի ԲԿ, սակայն բուժօգնության կարիք չլինելու պատճառով հեռացել են այնտեղից։ Եւս մեկ տուժած էլ գտնվում է Դիլիջանի բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խոշոր վթար է տեղի ունեցել։ Ծովագյուղ գյուղի խաչմերուկին բախվել են «Ford» մակնիշի և սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, տուժել է 12 քաղաքացի։