Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման` մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման 2988 դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում, որն, ըստ կառավարության հրապարակած տվյալների, ամենաբարձր ցուցանիշն է մայիսից ի վեր:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Միացյալ Թագավորությունում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է վարակման 347 152 դեպք: Նախօրեին երկրում արձանագրվել էր վարակման 1813 դեպք:
Նշվում է, որ վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության 2 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 41 551-ի: