ԱԺ-ի դիմաց քաղաքացիներն ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Ազգային ժողովի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 4-ին, քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Ամուլսարի։
Նրանք իրենց ձեռքին ունեին պաստառ՝ «Բեյրութ-Ամուլսար՝ Կառավարության եւ բիզնեսի հանցակցություն» գրությունով։
«Այսօր բազմաթիվ մարդիկ ներսում նստած են մի միջոցառման, որը նվիրված է Բեյրութի աղետի համար բարեգործական համերգ կազմակերպելուն։ Այն ինչն անում ենք այստեղ կապված է դրա հետ։ Բեյրութում տեղի ունեցած աղետը Կառավարության եւ բիզնեսի հանցակցության արդյունք էր եւ Ամուլսարում կատարվում է նույնը. Ամուլսարում դեռ հնարավոր է աղետը կանխել։ Ուզում ենք հիշեցնել, որ բերգործություն անելով հարցերը լուծել հնարավոր չէ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։